ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.05.2022
Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում

«Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագիր 2021 թվականին «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում Սևանա լիճ թափվող 10 գետերի ափամերձ տարածքներում  իրականացվել է ավելի քան 1 միլիոն  ուռենու և բարդու  կտրոնների տնկում, ինչպես նաև ափամերձ տարածքների  մաքրում՝  կոշտ կենցաղային թափոններից:
Ընդհանուր առմամբ հավաքվել է 375043  կգ թափոն և  1107 կգ վերամշակման ենթակա թափոն, որից 869 կգ պլաստիկ և 238կգ ապակե թափոնը տեղափոխվել է վերամշակման կայաններ: 
Աշխատանքները ներառել են մարզի 25 բնակավայր:
Կարճաժամկետ աշխատանքով է ապահովվել 1012 բնակիչ, որոնք գետերի ափամերձ հատվածներում իրականացրել են տնկման և մաքրման աշխատանքներ: Ծրագիրը նպաստում է գետերի և Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը: Շատ կարևոր է ուղղել բոլոր ջանքերը ծրագրի արդյունքների պահպանմանը:
«Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագիրը, պատվիրակված Գերմանիայի կառավարության կողմից, նպաստում է «Կանաչ Վերականգնմանը» և իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարությունների հետ համատեղ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ԷԿՈսերվ ծրագրի կողմից։