ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.12.2021
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից շնորհակալագիր է հանձնվել Plug.am նախագծի անձնակազմին

Հայաստանում 2021-ի  դեկտեմբերի դրությամբ կա 1500-ից ավելի էլեկտրամոբիլ, 80-ից ավելի լիցքավորման կայան, որոնցից 25-ը գործարկվել է «Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում, 100-ից ավելի լիցքավորման գլխիկներ, լիցքավորման ցանցեր զարգացնող 4 ընկերություններ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախարար Հակոբ Սիմիդյանի անունից շնորհակալագիր է հանձնել Plug.am նախագծի անձնակազմին` ծրագիրն իրականացնելու և հանրապետությունում էլեկտրական մեքենաների շահագործման համար բարենպաստ պայմաններ ապահովելու ուղղությամբ գործադրած ջանքերի և կատարված աշխատանքի համար:  armenpress.am
Մանրամասներն այստեղ՝ https://cutt.ly/vUdZU5U