ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.04.2022
Պետական ծախսերում կներառվեն նաև «կանաչ» գնումները

Սեղան, աթոռ, գրիչ, շինանյութ և ընդհանրապես այն ամենը, ինչը ձեռք է բերվում պետական գնումներով՝ պետք է համապատասխանի «կանաչ կայուն գնումների» սկզբունքին: 
Սա Հայաստանի որդեգրած կայուն զարգացման ծրագրի 17 կետերից 12-րդն է: 
Շրջակա միջավայրի և ֆինանսների նախարարությունների պաշտոնյաները համաձայնել են աստիճանաբար անցնել  կանաչ գնումների, իսկ հետաքրքրված միջազգային կառույցները պատրաստ են աջակցել Հայաստանին: