ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.10.2021
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներին

Ողջունելով գործընկերներին, նախարարի տեղակալը նշել է, որ միջազգային համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը շրջակա միջավայրի նախարարության առաջնային ուղղություններից է և որ ինքը խիստ կարևորում է  միջազգային ֆինանսական հոսքերի ուղղումը բնապահպանական տարբեր ծրագրերի իրականացմանը։
Նախարարի տեղակալը գործընկերներին է ներկայացրել  շրջակա միջավայրի ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները և հակիրճ խոսել արդեն իսկ մեկնարկած և ընթացքի մեջ գտնվող բարեփոխումներից, խոսել նախարարության կողմից իրականացվող ծրագրերից։
Քննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսվող շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթությունների շրջանակում հնարավոր համագործակցության ձևաչափերը։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանության, մոնիթորինգի ու կայուն օգտագործման խնդիրներին։
Քննարկվել է աղբի ճիշտ կառավարման կարողությունների հզորացման հարցը՝ մասնավորապես կոշտ թափոնների վերամշակման խնդիրը։
Հանդիպման օրակարգային թեմաներից է եղել նաև Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված միջոցառումների ու ծրագրերի համալիրը. անդրադարձ է կատարվել Սևանա լճի հիմնախնդիրներին և դրանց լուծումներին ուղղված գործընթացներին։