ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.04.2022
Գնալ որակական փոփոխությունների ճանապարհով․ Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ղեկավարների հետ

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ղեկավարների հետ։ Հաշվետվությունների միջոցով ներկայացվել են վերջին շրջանում կատարված աշխատանքները, գույքագրված առաջնային լուծում պահանջող խնդիրները։
Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանը, Աննա Մազմանյանը, Գայանե Գաբրիելյանը,  նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը,  Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանը, «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՀ-ի տնօրեն Արմեն Եսոյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Կարեն Մնացականյանը «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Արմեն Ղազարյանը, «Խոսրովի անտառ» ՊԱ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Արտակ Մխիթարյանը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Արա Հակոբյանը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Խաչիկ Մարտիրոսյանը, «Հայաստանի բնության թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լիլիթ Գալստյանը, «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մուշեղ Մուրադյանը, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը, «Զվարթնոց ԱՕԿ» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Թաթուլ Հայրապետյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։
Անդրադարձ է կատարվել ՊՈԱԿ-ների վարչական շենքերի վիճակին, թափուր հաստիքների մրցույթների անցկացմանը, Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարմամբ զբաղվող ՊՈԱԿ-ների տնօրենների հետ քննարկվել է տարածքների սահմանների ճշգրտմանը, պահպանության ուժեղացմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր։
Քննարկվել են կառույցների տեխնիկական վերազինման և աշխատակիցների մասնագիտական կարողությունների բարձրացման հարցեր։
Գնահատելով իրականացված աշխատանքների ընթացքն ու արդյունքները, նախարար Հակոբ Սիմիդյանը կարևորել է  հանդիպմանը քննարկված հարցերի շուրջ շարունակական աշխատանքների իրականացումը։
 «Նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների արդյունավետ ղեկավարումն ու աշխատանքն այսօր մեր առաջնային խնդիրներից մեկն է։ Ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ մենք պետք է գնանք որակական փոփոխությունների ճանապարհով»,-նշել է նախարարը։
Հանդիպման ավարտին տրվել են մի շարք հանձնարարականներ։