ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.11.2021
Մոլորակը պահանջում է սպառողից անցնել պահպանողի հոգեբանության

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը «Ամերիկայի Ձայն»-ը միջազգային լրատվամիջոցի եթերում խոսել է Գլազգոյում ընթացող Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի` COP26-ի և հայաստանյան կլիմայական օրակարգից։
Հայաստանը պատրաստ է սերտորեն համագործակցել Միացյալ նահանգների հետ մասնավորապես կլիմայական օրակարգով, քանի որ այն համարձակ հայտարարությունները, որոնք հնչեցին ԱՄՆ նոր վարչակազմի կողմից, հույս են ներշնչում, որ ԱՄՆ այս ոլորտում լուրջ առաջնորդություն է ստանձնում։