ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.11.2021
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է

Մեկ միլիարդ մարդ կկանգնի ջերմային սթրեսի վտանգի առաջ 2°C բարձրացման պատճառով: 
Ըստ COP26 -ում հրապարակված Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական կենտրոնի կողմից կատարված նոր ուսումնասիրությունների՝ ամբողջ աշխարհի բոլոր տարածաշրջաններում ծայրահեղ ջերմային սթրեսից (ջերմության և խոնավության պոտենցիալ մահացու համակցությունից) տուժած մարդկանց թիվը կարող է աճել մոտ 15 անգամ, եթե աշխարհում ջերմաստիճանը գերազանցի նախաարդյունաբերական մակարդակին 2°C -ով։
Սա կարող է հանգեցնել նրան, որ ծայրահեղ ջերմային սթրեսի ազդեցության տակ գտնվող տարածքներում բնակվող մարդկանց թիվը առկա 68 միլիոնից կարող է հասնել մինչև մոտ 1 միլիարդի։ Մինչդեռ  4°C-ով ջերմաստիճանի բարձրացումը կարող է հանգեցնել նրան, որ աշխարհի բնակչության գրեթե կեսը բնակվեն պոտենցիալ ծայրահեղ ջերմային սթրեսի ազդեցության գոտիներում։
Որպես ցուցիչ օդերևութաբանական կենտրոնը կիրառել է 32°C-ից բարձր խոնավ գնդի ջերմաստիճանը, որն աշխատանքային միջավայրում ջերմային սթրեսի չափման միջազգային ստանդարտի մի մասն է: Նշված ցուցիչների գերազանցման դեպքում առաջարկվում է մեկ ժամվա կտրվածքով ավելացնել հանգստի ժամանակը՝ ջերմային հյուծումից խուսափելու համար։
Վերջնարդյունքները ներկայացված են որպես մի շարք քարտեզների մաս, որտեղ ցուցադրված են կլիմայի փոփոխության հինգ տարբեր հետևանքների ազդեցության տակ գտնվող տարածաշրջանները 2°C և 4°C ջերմաստիճաններում: Մյուսները վերաբերում են գետերի վարարմանը, անատառային հրդեհների ռիսկերին, երաշտին և պարենային անվտանգության խոցելիությանը։
Մանրամասների համար անցնել հետևյալ հղումով https://bit.ly/3qiPt6X :