ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.04.2022
Իրազեկման պաստառներ են տեղադրվել...

Պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը նվազեցնելու և ջրային էկոհամակարգերում պլաստիկով աղտոտվածության նվազեցմանն  ուղղված իրազեկման պաստառներ են տեղադրվել Երևանի բոլոր՝ 12 վարչական շրջաններում, Երևանից դեպի մարզեր տանող 4 ճանապարհահատվածներում և Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերում։
Պաստառների տպագրությունն իրականացվել է Սևանա լճի պահպանությանն ուղղված միջոցառումների շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ)  «ԷԿՈսերվ» ծրագրի համագործակցությամբ։