ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.11.2021
«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Նոյեմբերի 24-ին, ժամը 11։00-ին «Դիլիջան»  ազգային պարկի «Հաղարծին տեղամաս»  և «Գոշ տեղամաս» մասնաճյուղերի հարակից խոտհարքներում մարդկային գործոնի հետևանքով բռնկվել է հրդեհ, որի հետևանքով կրակը ներթափանցել է անտառ՝ այրելով 0.5 հա անտառածածկ տարածք: Կրակի ընդլայնումը կանխվել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի,  ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերի և հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցների ջանքերով:
Հրդեհը մարվել է ժամը 16:00-ին: 
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  աշխատակիցների կողմից իրականացվում են հսկողություն և կատարվում է հասցված վնասի գնահատման և հաշվարկման աշխատանքներ:
Հարգելի քաղաքացինե՛ր,  մեկ անգամ ևս հորդորում ենք պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները: