ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.11.2021
«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Նոյեմբերի 24-ին, ժամը 11։00-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում. այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 6 հա խոտածածկույթ։
Հրդեհը հաջողվել է տեղայնացնել, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, առկա են ծխացող օջախներ։
Աշխատանքներին  մասնակցում են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 18 աշխատակից, 11 հրշեջ-փրկարար և Գոշ գյուղի 3 բնակիչ: