ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.11.2021
Գորշ արջերը Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում

Գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ահազանգերը գտնվում են Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։
Այս ընթացքում տարվել են աշխատանքներ՝ հնարավոր լուծումներ գտնելու ուղղությամբ։ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից իրականացվել են արջերի տարածվածության ու թվաքանակի հաշվառման, արջերի կողմից սպառնացող վտանգի գնահատման ուսումնասիրություններ։ 
Շրջակա միջավայրի նախարարության կողմից առաջիկայում խնդրի շուրջ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ընդլայնված քննարկում կհրավիրվի՝ քննարկելու արջերի առանձին առանձնյակների վարքը և բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգը մեղմելու եղանակները։
Մարդու կողմից բնության վրա ճնշում գործադրելու հետևանքով, վերջին ժամանակներում սրվել է մարդ-վայրի բնություն կոնֆլիկտը, սակայն, ընդունված ցանկացած որոշում պետք է նախևառաջ բխի բնապահպանական շահից: