ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.02.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը կգործուղվի Քենիայի Հանրապետություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը 2022 թվականի փետրվարի 27-ից մինչև մարտի 5-ը կգործուղվի Քենիայի Հանրապետություն (Նայրոբի)՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի վերսկսված հինգերորդ նստաշրջանին և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի ստեղծման հիսունամյակին նվիրված Շրջակա միջավայրի գագաթնաժողովի հատուկ նստաշրջանին մասնակցելու նպատակով։
Գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին: