ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.11.2021
Մանկապարտեզների ջերմաարդիականացման աշխատանքների մասին ֆիլմ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում  «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացում» ծրագրով Պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում բազմաբնակարան շենքերի և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքում մանկապարտեզների ջերմաարդիականացման աշխատանքների մասին ֆիլմը:
Պետություն-համայնք-ՄԱԶԾ համագործակցության շրջանակում Հայաստանում իրականացվում է շենքերի ջերմաարդիականացմանն ուղղված ծրագիր, որի շնորհիվ բազմաթիվ համայնքներում բնակիչների համար նվազել են ջեռուցման ծախսերը, կրճատվել է էներգասպառումը և դրա հետ կապված ջերմոցային գազերի արտանետումները։ 
Այս ծրագիրն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո։