ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.10.2022
Հետևեք նախարարությանը ենթակա կառույցների իրադարձային լրահոսին շաբաթական պարբերականությամբ

Հետևեք նախարարությանը ենթակա կառույցների իրադարձային լրահոսին շաբաթական պարբերականությամբ։
Այսպիսով՝  անցնող շաբաթվա ընթացքում շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ամենօրյա աշխատանքին զուգահեռ՝ 
Անտառային կոմիտեում
Անցկացվել է ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 21-րդ նիստը։
«Դիլիջան» ազգային պարկում
Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնից եղջերուների առաջին խմբաքանակը բաց է թողնվել բնություն։
Անցկացվել է Պարզ լճի շրջանաձև արահետի բարեկարգմանն ու հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցման ծրագրի մեկնարկի առթիվ կազմակերպված միջոցառումը։
«Սևան» ազգային պարկում
Մեկնարկվել են Սևանա լճի ավազանում ստորերկրյա ջրերի որակի, մակերևութային ջրերի հետ փոխազդեցությունների, ծագման և հասակի ուսումնասիրությունները:
Միջոցառումն իրականացվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և Գերմանիայի Դաշնության Հելմհոլցի շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնի ու Դարմշտադտի տեխնիկական համալսարանի գիտնականների հետ համատեղ։
 Հայաստանի բնության պետական թանգարանում
ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 21-րդ նիստի անցկացման շրջանակներում պատվիրակությունը աշխատանքային այց է կատարել թանգարան։
Զանգեզուր կենսոլորտային համալիրում
էկոկրթական հերթական հանդիպում-դասընթացն է կազմակերպվել դպրոցականների հետ՝ «Բնության հատուկ պահպանվող տարածքները և Սյունիքի մարզի կենսաբազմազանությունը» թեմայով։ Այս անգամ հատկանշվել է «Խուստուփ» արգելավայրը։