ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.04.2022
Շրջակա միջավայրի նախարարությունը սկսում է ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների տվյալների բազայի թարմացման գործընթաց

Շրջակա միջավայրի ոլորտում մեկնարկած բարեփոխումների, իրականացվող օրենսդրական փոփոխությունների և ոլորտում կյանքի կոչվող ծրագրերի ընթացքն առավել թափանցիկ, հանրությանը հասանելի և արդյունավետ դարձնելու, ինչպես նաև պետական գերատեսչություն-հասարակական սեկտոր կապը և փոխվստահությունը ամրացնելու նպատակով շրջակա միջավայրի նախարարությունը սկսում է ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների տվյալների բազայի թարմացման գործընթաց։ 
Ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունները կարող են իրենց տվյալներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ press@env.am, վերնագիր բաժնում նշելով՝ «Տվյալների բազայի թարմացում»։
Պետք է նշել՝

  • Անուն, ազգանուն,
  • Կազմակերպության անուն,
  • Ինչ այլ հասարակական կազմակերպությունների / նախաձեռնությունների հետ է համագործակցում,
  • Հեռախոսահամար,
  • Էլեկտրոնային հասցե։

 Տվյալների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 10-ն է։
 Լրացուցիչ մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 011 818 501 հեռախոսահամարով։