ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.04.2022
էկոկրթական միջոցառում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում

Էկոլոգիական կրթության որակի բարելավման, հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացման, հասարակության էկոլոգիական գիտակցության ձևավորման ռազմավարական ծրագրերի շրջանակում շրջակա միջավայրի նախարարության ենթակա ստորաբաժանումներում շարունակական բնույթ են կրում էկոկրթական միջոցառումները։
Այսօր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի թանգարանի այցելուներն էին Մասիս քաղաքի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները։
Թանգարանում աշակերտները ծանոթացան արգելոցին, դրա հարուստ  բուսական և կենդանական աշխարհի բազմազանությանը։ Վերջում դիտեցին Ֆոտոթակարդներով նկարված կենդանիների հետաքրքիր և զվարճալի վիդեոհոլովակներ։
Հաղարծնի հիմնական դպրոցի աշակերտներն այցելել են «Դիլիջան» ազգային պարկում էին։
«Թռչունների միջազագային օր»  բնապահպանական  տոնին  նվիրված,  NABU միջազգային կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում  կենսաբան Լուսինե Աղաջանյանն աշակերտներին ծանոթացրել է թռչնադիտարկման նուրբ արվեստին։ 
Խմբի անդամները ծանոթացել են ազգային պարկի որոշ թռչնատեսակների , նրանց դասակարգման,  վարքագծի, տեսակային առանձնահատկությունների հետ, ինչպես նաև վերջիններիս տարբերելու հմտություններին։