ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.11.2021
Մեկնարկել է «Կամավորություն հանուն բնության» կարճաժամկետ կամավորական նախագիծը Դիլիջան ազգային պարկում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը և «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն «Կամավորություն հանուն բնության» ծրագրի շրջանակում, Դիլիջան ազգային պարկում  3 կամավորների մասնակցությամբ մեկնարկել է Միջնադարյան վանքերի, Շշնջացող ջրվեժի  և Անտառի արքայի արահետների առկա վիճակի նախնական գնահատմումը սպասարկման աշխատանքներ իրականցնելուց առաջ։ 
«Կենսաբանների հայկական միություն» հասարակական կազմակերպությունը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում, իրականացնում է «Կամավորություն հանուն բնության» ծրագիրը, որի նպատակն է զարգացնել կամավորության մշակույթը բնապահպանական կազմակերպություններում, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառային տնտեսություններում: 
Ծրագիրը միտված է աջակցելու կամավորների հավաքագրմամբ զբաղվող կազմակերպությունների ու բնապահպանական կառույցների միջև կապի սերտացմանը, կամավորական նախագծերի իրականացմանը: