ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.11.2022
Մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովը

Նոյեմբերի 6-ից Շարմ էլ Շեյխում մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովը, որը կտևի մինչ նոյեմբերի 18-ը:
 Այս օրերի ընթացքում աշխարհի պետությունների ու կառավարությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով, որտեղ ներկայացրել են իրենց դիրքորոշումը և իրենց երկրի տեսլականը բնապահպանության, բնական ռեսուրսների խնայման, սննդի ապահովման, տարերային աղետների դեմ պայքարի, կանաչ էներգիայի վերաբերյալ։ 
 Համաժողովի ընթացքում հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որով պետությունների և կառավարությունների ղեկավարներին կոչ է արվում ձեռնարկել ինտեգրված ջրային և կլիմայական գործողություններ՝ փոխարինելու առկա մասնատված մոտեցումները, որտեղ ջուրը հաճախ դիտվում է որպես խնդիր, քանի որ այն համարվում է «լուծման մի մաս» Փարիզի համաձայնագրի նպատակներին հասնելու համար։ 
Խնդիրը հրատապ է, քանի որ կլիմայի փոփոխության ազդեցությունը հաճախ արտահայտվում է ջրի միջոցով:
Ավելին`  https://bit.ly/3fRaJxB.