ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.03.2022
Ճանաչենք մեր բնությունը

Գլոբալ վտանգված կարմրագլուխ սուզաբադի (Aythya ferina) բնապահպանական կարգավիճակը նախկինում Հայաստանում գնահատված չի եղել: Տեսակի մոնիտորինգը 2003–2019 թթ.-ին ցույց է տվել, որ կարմրագլուխ սուզաբադը բնադրում է Արարատյան դաշտի, ինչպես նաև Շիրակի և Լոռու սարահարթերի ջրաճահճային տարածքներում և Սևանա լճում, մոտ 800–2040 մ բարձրության վրա։ 
Այս տեսակի հիմնական բնադրման տարածքը կազմում է մոտ 64 կմ2, իսկ ընդհանուր տարածվածությունը՝ մոտ 14,887 կմ2։ 
2019 թվականին Հայաստանում բնադրող կարմրագլուխ սուզաբադի ընդհանուր թիվը գնահատվել է 1,917 զույգ (95% CI = 1,186–2,647)։ 
Թվաքանակի տվյալների TRIM վերլուծությունը ցույց է տվել, որ 2003–2019 թվականներին գրանցվել է բնադրող պոպուլյացիայի չափավոր անկում, ընդորում՝ 17 տարվա ընթացքում կարմրագլուխ սուզաբադի թիվը նվազել է 33%-ով, իսկ վերջին տասը տարում՝ 16%-ով: 
Ձմեռող թռչունների թիվը տատանվում է 2008թ.-ին 34 թռչունից մինչև 2015թ.-ին 3,421 թռչուն, ընդ որում, տարբերությունը կապված է ջրային մակերեսի սառեցման հետ: 
Հայաստանում տեսակին սպառնացող պոտենցիալ վտանգների վերանայումը ցույց է տվել, որ առաջնային վտանգները կապված են միջավայրի կորստի հետ, ինչպես նաև որսորդական ճնշման հետ՝ որսորդների կողմից որսի տեսակների վատ ճանաչման և վերահսկողության անբավարարության պատճառով: 
Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) չափանիշներով կարմրագլուխ սուզաբադի բնապահպանական կարգավիճակը Հայաստանում գնահատվում է որպես խոցելի և այն բարելավելու համար առաջարկվում է երկու հիմնական միջոց. կարմրագլուխ սուզաբադի կողմից օգտագործվող հիմնական կենսամիջավայրերի պահպանունություն և կառավարման բարելավում և որսի ու որսագողության նկատմամբ վերահսկողության ուժեղացում: 
Տեսակի շարունակական մոնիտորինգը նույնպես կարևոր է պոպուլյացիայի ապագա փոփոխությունները և պահպանության միջամտությունների արդյունավետությունը գնահատելու համար:
Հոդվածը հրապարակված է Wildfowl, հատոր 71-ում՝ 
https://wildfowl.wwt.org.uk/index.php/wildfowl/article/view/2757?