ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.04.2022
Ավելի մաքուր շրջակա միջավայր

Ձյան հալվելուն պես Շրջակա միջավայրի նախարարության  «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները սկսել են ազգային պարկի հարակից տարածքների մաքրման աշխատանքները։ 
Այսօր մաքրություն է իրականացվել Շաղիկ բնակավայրից մինչև Բերդաշեն բնակավայր տանող մոտ 20կմ երկարությամբ ճանապարհահատվածի երկու կողմերը։ 
Եվս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում մեր քաղաքացիներին՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։