ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.12.2021
«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը նշել է հիմնադրման 103-ամյակը։

Շրջակա միջավայրի նախարարությունը և նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհավորում են  «Արմենպրես»-ի ողջ անձնակազմին և  հայկական մեդիամիջավայրի առաջատարներից համարվող սիրելի գործընկերոջը, մաղթում երկար տարիների ստեղծագործական եռանդ ու մասնագիտական ձեռքբերումներ։
Շնորհակալ ենք, որ մշտապես ձեր ուշադրության կենտրոնում եք պահում շրջակա միջավայրի ոլորտին առնչվող ամենատարբեր խնդիրներն ու իրականացվող բարեփոխումները՝ դրանով իսկ ապահովելով պետական գերատեսչություն-հասարակություն անհրաժեշտ կապը։
Շնորհակալ ենք ձեր անփոփոխ ձեռագրի և մատուցած որակյալ ու անաչառ լրատվության համար։