ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.04.2022
Քննարկումներ «Ընդերքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծի» վերաբերյալ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը մասնակցել է «Ընդերքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծի» վերաբերյալ քննարկման։
Քննարկվել է անհնազանդության ակցիաների դրույթը։
Նշենք, որ ՀՀ կառավարության հաստատած նախագծով ընդերքի մասին օրենքում նոր հոդված է ավելանում, ըստ որի՝ ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունները կարող են այդ իրավունքի ժամկետը երկարաձգել, եթե մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ իրենց աշխատանքներն ու ստանձնած պարտավորությունները չեն կատարել։
Նախագծի համաձայն՝ այդ հանգամանքները, որոնք անհաղթահարելի ուժ են անվանում, բնական աղետներից, հրդեհներից, պատերազմից զատ, կարող են լինել նաև քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ բողոքի ցույցերը։