ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.05.2022
Հայաստանի օդն աղտոտված է, բայց դեռ չի հասել վտանգավոր գծին

Հայաստանում օդի աղտոտվածությունը շարունակում է խնդիր մնալ: Սակայն Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները վստահեցնում են՝ այս կամ այն աղտոտիչների քանակի ժամանակ առ ժամանակ գերազանցումը վտանգավորության գծին չի հասնում: