ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.12.2021
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ

«Սիրելի հայրենակիցներ, 
Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: 
Հաղթահարելով փորձություններ և դիմակայելով բազմաթիվ մարտահրավերների՝ 2021 թվականին Հայաստանի Հանրապետությունը դարձավ 30 տարեկան։ 
Մեր պետության 30-ամյակը առիթ էր վերագնահատելու մեր անցած ճանապարհն իր բոլոր ձեռքբերումներով ու կորուստներով և ուրվագծելու, քարտեզագրելու մեր հետագա անելիքները: 
2022 թվականը և առաջիկա տարիները մեր երկրի համար պետք է լինեն հաղթանակների և առաջընթացի տարիներ՝ խաղաղ դարաշրջան բացելու, երկարաժամկետ գիտակցված զարգացման փուլ մտնելու հնարավորություն, իսկ դա պահանջում է առավել նվիրում, ջանք ու անդադար աշխատանք։
Մեզ է վստահված մեր երկրի գլխավոր հարստության՝ շրջակա միջավայրի կառավարումը, պահպանումն ու հետագա սերունդներին փոխանցելու կարևորագույն առաքելությունը։ 
Վստահ եմ, համատեղ ջանքերի, հետևողական ու բարձր պատասխանատվությամբ աշխատանքի և հայրենի հողի հանդեպ անսահման սիրո պարագայում մենք կունենանք ավելի կանաչ ու դինամիկ զարգացող շրջակա միջավայր և կկառուցենք մեր երազանքների երկիրը։ 
2022 թվականին բոլորիս մաղթում եմ խաղաղություն և բարօրություն: Մեր ընտանիքներին՝ սեր և հոգատարություն: 
Թող գալիք տարին լինի մեր համազգային նպատակների իրականացման և հաղթանակների տարի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»: