ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.03.2022
Քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը քննարկում է անցկացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանը, Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ-ի տնօրեն Արմեն Եսոյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ և թեմայի շուրջ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Օրենքի փոփոխության համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է  այնպիսի համապարփակ արդյունքի ստացումը, որը լուծումներ կտա ոլորտում առկա խնդիրներին և կօգնի լուծել ընթացակարգային թյուրընկալումները։
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու միջազգային պայմանագրով ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունները։
Օրենքի նախագծի շուրջ քննարկումները շարունակվում են։
Սույն թվականի ապրիլի 11-ին ժամը 14։00 նախատեսվում է անցկացնել հանրային լսում՝ https://bit.ly/3wSNo4N