ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.12.2021
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. դեկտեմբերի 20-26-ը (2021թ.)

Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել` 1900.44մ (26.12.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8 սմ-ով, և նույնքանով ցածր է նաև 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից։
Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.227 մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 26-ը ներառյալ՝ 155.455 մլն. մ³: