ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.01.2022
Ստորագրվել է նվիրատվության պայմանագիր

«Ընձառյուծի պահպանության» ծրագրի շրջանակներում WWF Armenia -ի տնօրեն Կարեն Մանվելյանի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ\պ Արտակ Մխիթարյանի միջև ստորագրվել է նվիրատվության պայմանագիր։ 
WWF Հայաստանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցին է նվիրել մեկ անօդաչու թռչող սարք՝ տարածքի վերահսկման, մոնիթորինգի  և պահպանության աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով։
Հիշեցնենք, որ 2002 թվականից ի վեր WWF-Հայաստանը տարբեր ծրագրերի շրջանակներում աջակցում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին՝ երաշխավորելով ավելի լավ բնապահպանական ապագա: