ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.04.2023
Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում շարունակվում են դպրոցականների հետ իրականացվող միջոցառումները

Էկոկրթության մակարդակի բարձրացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում շարունակվում են դպրոցականների հետ իրականացվող միջոցառումները։
Հերթական էկոդաս-քննարկումը կայացել է Հայաստանի բնության պետական թանգարանում:
Քննարկման թեման էր Կարմիր գիրքը, անհետացման եզրին գտնվող բույսերը և կենդանիները, դրանց պահպանությանը:
Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը պատասխանել է երեխաների հարցերին, խոսել  յուրաքանչյուր խնդրի և դրա լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներից։
Միջոցառման մասնակից երեխաների համար շրջայց  կազմակերպվել Հայաստանի բնության պետական թանգարանում: