ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.12.2021
Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի է ունեցել միջոցառում, նվիրված բուսական և կենդանական աշխարհի միջազգային օրվան, որին մասնակցում էին №116 հիմնական դպրոցի աշակերտները

Միջոցառման նպատակն էր  բացահայտել Հայաստանի տարածքում ֆլորայի և ֆաունայի պահպանության, շրջակա միջավայրի գործոնների` բնակչության առողջության վրա անբարենպաստ ազդեցության հետ կապված, առկա հիմնախնդիրները և առաջարկել գործողություններ` ուղղված անբարենպաստ ազդեցության նվազեցմանը և կանխարգելմանը: 
Բնօգտագործման և բնապահպանություն հասկացությունների և դրանց հիմնախնդիրների մասին խոսել է նաև թանգարանի տնօրենի ժ/պ Լիլիթ Գալստյանը, որից հետո տեղի է ունեցել միջոցառման ամփոփում և քննարկում: Թանգարանի կողմից № 116 դպրոցին տրվել է շնորհակալագիր։