ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.02.2022
Ամենօրյա «կանաչ» մոտեցումներ, որ կօգնեն բարելավելու ձեր կյանքը և կաջակցեն բնությանը

Գտի՛ր, գնի՛ր կամ կարի՛ր քո կտորե տոպրակն ու այն միշտ պահիր պայուսակումդ՝ բանալիների հետ։
Կրկին օգտագործիր տանն առկա պլաստիկը։ Ստեղծագործ եղի՛ր:
Եթե թեյ, ուրեմն հրաժարվիր թեյի պլաստիկե փաթեթներից և օգտվի՛ր թեյի քամիչներից։
Եթե սուրճ, ուրեմն միայն բազմակի օգտագործման բաժակներով։
Հեղուկ օճառի փոխարեն՝ օգտագործի՛ր օճառի սալիկներ:
Ամեն րոպե բաց ծորակից 4-8 լիտր ջուր է հոսում։ Ամեն անգամ ատամ լվանալիս մենք վատնում ենք մոտ 24 լիտր ջուր, եթե չենք փակում ծորակը։
Մի նոր ու բազմակի օգտագործման ջրի շիշ գնի՛ր։
Աշխարհում պլաստիկի միայն 9%-ն է վերամշակվում
Մրգերից ու բանջարեղենից ընտրե՛ք այն պտուղները, որոնք այդքան էլ կատարյալ տեսք չունեն։
Տարեկան արտադրված մրգերի և բանջարեղենների կեսը վատնվում է։ Եկե՛ք քչացնենք այս թիվը։
Երեք մեծ տարա առանձնացրու՝ տանը հավաքվող թղթի, պլաստիկի ու ապակու համար։Կարևորը առաջին քայլն անելն է։
Քնելուց առաջ անջատի՛ր տան բոլոր սարքերը վարդակից։
Ջնջիր էլեկտրոնային հին նամակները և խնայի՛ր էներգիա։
Ստացված էլեկտրոնային նամակների 78 %-ը փոստաղբ (spam) է:
Հաճախ ոտքով քայլի՛ր կամ էլ հեծանվով երթևեկիր։
Ասենք ՈՉ տրանսպորտին և մեքենային հնարավոր բոլոր դեպքերում։
Փորձի՛ր մեկ շաբաթ տեսակավորել տանը կուտակվող աղբ-թափոնը։
Եվ վերջում․․․Յուրաքանչյուր մարդ պետք է իր կյաքնում գոնե մեկ ծառ տնկի ու խնամի այն։