ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.03.2022
Վեբինար Շրջակա միջավայրի նախարարության և Կոստա Ռիկայի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության միջև

Շրջակա միջավայրի նախարարությունը և Կոստա Ռիկայի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարությունն համատեղ վեբինար են անցկացրել:
Վեբինարին մասնակցել են շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումները, Անտառայաին կոմիտեն և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ը։
Քննարկվել են բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարմանը, ազգային պարկերում էկոտուրիզմի հնարավորություններին և բնապահպանական ոլորտի ծառայությունների վճարներին վերաբերող հարցեր։
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և Կոստա Ռիկայի Ջրերի և ծովերի փոխնախարար տիկին Սինթիա Բարզունա Գուտյերեշը։