ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.02.2022
Փետրվարի 2-ը Ջրաճահճային հանդակների օրն է

1971 թվականին Ռամսարում (Իրան) ընդունվել է  «Միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես՝ ջրլող թռչունների բնադրավայրերի մասին» կոնվենցիան, որն անվանվել է «Ռամսարի»։ Այն ուղղված է տվյալ էկոհամակարգերի կրճատման և ոչնչացման կանխարգելմանը։ Առ այսօր Կոնվենցիային միացել է 172 երկիր։
2021թ. օգոստոսի 30-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանը 75 անդամ պետությունների (այդ թվում՝ Հայաստանի) համահեղինակությամբ ընդունեց բանաձև, որով յուրաքանչյուր տարվա փետրվարի 2-ը Ռամսարի կոնվենցիայի ընդունման ամսաթիվը հռչակվում է ՄԱԿ-ի կողմից Խոնավ տարածքների համաշխարհային օրը: 
Այսպիսով, այս տարի խոնավ տարածքների համաշխարհային օրն առաջին անգամ է նշվում ՄԱԿ-ի ներքո:
Հայաստանը Կոնվենցիային միացել է 1993 թվականին՝ գրանցելով Սևանա լիճը և նրա ջրահավաք ավազանը (490231 հա) և Արփի լիճի իր հարակից ջրաճահճային հանդակներով (3230 հա)։ Դա խթանեց լուրջ հետազոտությունների, որոնց արդյունքները հիմք հանդիսացան 2007թ. Խոր վիրապ ջրաճահճային հանդակը (50,2 հա) Ռամսարի տարածք հռչակմանը և «Խոր վիրապ» պետական արգելավայրի ստեղծմանը, 2009թ. «Արփիլիճ» ազգային պարկի ստեղծմանը, ուսումնասիրել Հայաստանի փոքր ջրաճահճային հանդակները: