ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.01.2022
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է «Դիլիջան ազգային պարկ»-ում ապօրինի անտառհատման հետ կապված պաշտոնեական հանցանքներին նպաստող հանգամանքները վերացնելուն միտված միջոցառումների մասին

Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի թիվ 9 պահաբաժնի անտառապահը, ինչպես նաև մասնաճյուղի ղեկավարը ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, ուսումնասիրելով և քննարկելով «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի նշված պահաբաժնում կատարված անտառխախտման դեպքերը` մշակել է «Դիլիջան» ազգային պարկի» տարածքում անտառխախտման ահազանգերի գրանցման վերաբերյալ ընթացակարգ` նմանատիպ անտառխախտման նախադեպերը բացառելու և հետագայում կանխելու նպատակով:
Հաղորդագրությունն ամբողջությամբ՝ https://www.prosecutor.am/am/mn/8418/