ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.02.2022
Ջրամբարների լցվածությունը փետրվարի 1-ի դրությամբ (2022թ.)

Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 24.0 մլն. մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.6 մլն. մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 0.10 մլն. մ³-ով:
Ապարանի ջրամբարում ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 0.20 մլն. մ³-ով ավելի է:
Մարմարիկի ջրամբարում ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա ծավալին հավասար է: