ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.07.2021
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում է

Նախարարի պաշտոնակատարն այցի շրջանակում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց  ՊՈԱԿ֊ի ղեկավար կազմի, ստորաբաժանումների ղեկավարների և արգելոցի տեղամասերի պետերի հետ։
Նախարարի պաշտոնակատարը շրջեց տարածքում, ծանոթացավ իրականացվող աշխատանքներին ու պահպանման ռեժիմի առանձնահատկություններին, քննարկվեցին նոր մշակված տուրիստական բաղադրիչի զարգացման, զբոսաշրջային հոսքերի կառավարման,ինչպես նաև հրդեհաշիջման  նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայության հետ կապված հարցեր:
Անդրադարձ կատարվեց նաև արգելոցի ենթակայության տակ գտնվող տարածքների կադաստրային շտկումների խնդրին:
Նախարարի պաշտոնակատարը շնորհակալագրեր հանձնեց ՊՈԱԿ-ի աշխատակիցներին, ովքեր ակտիվորեն մասնակցել են շաբաթներ առաջ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին:
Այցը շարունակվում է: