ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.11.2022
Բնության հուշարձանները կգույքագրվեն և անձնագիր կունենան

Բնության հուշարձանների հաստատված ցանկում ընդգրկված բնության հուշարձանների պահպանման գոտու տարածքների ճշգրտման, հողամասերի առանձնացման, հուշարձանների ուսումնասիրման, անձնագրերի կազմման միջոցառումները իրենց մեջ ներառում են.
Դաշտային հետազոտություններ և տեղերում իրականացվող աշխատանքներ
Բնության հուշարձանի չափագրման աշխատանքներ,
Բնության հուշարձանների տեղադիրքերի ճշտում ` ՀՀ կառավարության 2001 թ. հունիսի 9-ի «ՀՀ աշխարհագրական անվանումների հաշվառման գրանցման պետական քարտադարանի ստեղծման և վարման կարգը» N 502 որոշման պահանջներին համապատասխան.
Բնության հուշարձանի տարածքի հստակեցում և չափագրում:
Բնության հուշարձանի տարածքի նկարագրերը և քարտեզները: Վերջիններս պետք է կազմվեն M 1:500-ից մինչև M 1:5000 մասշտաբի` կապված հուշարձանի պահպանման համար առանձնացված հողամասից,
Բնության հուշարձանների պահպանական գոտու սահմանում և քարտեզագրում
Բնության հուշարձանի պահպանման գոտու  նկարագրերը և սխեմատիկ քարտեզը,
Բնության հուշարձանի պահպանման գոտիների հողամասերի սեփականության սուբյեկտների և այդ հողամասերի օգտագործման սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն
Բնության հուշարձանի անձնագրերի մշակում:
Բնության հուշարձանների անձնագրերի նախագծերը կազմվում են «Բնության հատուկ պահպանվող արածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի պահանջներին համապատասխան.
Բնության հուշարձանների անձնագրերը ներառում են նաև  բնության հուշարձանի լուսանկարը: