ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.05.2023
Հայաստանի բնության պետական թանգարանը սիրով հրավիրում է «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառումներին

Հայաստանի բնության պետական թանգարանը սիրով բոլորին հրավիրում է միասին տոնելու «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառումները, որոնք տեղի կունենան մայիսի 18-ին և 20-ին։
Մայիսի 18-ին թանգարանն անվճար սկզբունքով բաց կլինի բոլոր այցելուների համար՝ թանգարանի աշխատանքային ժամերին, և մայիսի 20-ին՝ ժամը 11:00-24:00-ն:
«Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ը հանդիսանում է մեր տարածաշրջանում գործող միակ համալիրային թանգարանը: Թանգարանի ‎‎ֆոնդերում առկա են ավելի քան 6500 ցուցանմուշներ: Չորս սրահներում ցուցադրվում են ‎ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ տեսակներ։ Հավաքածուն արտացոլում է մեր երկրի բնության յուրահատկություններն ու ընդերքի հարստությունը:
Մշտապես գործող ցուցադրությունից զատ թանգարանում բազմիցս գործում են ցուցահանդեսներ, պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ, որոնց հիմնական նպատակն է բնապահպանական աշխարհայացքի ձևավորումը և ակտիվ մասնակցությունը էկոլոգիական խնդիրների լուծման գործում:
Թանգարանը հիմնադրվել է Երևանում 1952թ.-ին «Կապույտ» մզկիթի բակում, այնուհետև 2004թ.-ի նոյեմբերի 5-ին վերաբացվել է Տիգրան Մեծ 34 հասցեում: