ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.08.2022
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում տեղադրել է լրացուցիչ շարժական դիտակայաններ

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը մթնոլորտային օդի աղտոտվածության դիտարկումներն իրականացնում է 5 անշարժ և 42 շարժական դիտակետերի միջոցով, սակայն Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում պայթյունից հետո տեղադրել է լրացուցիչ շարժական դիտակայաններ, այդ թվում՝ պայթյունի վայրում: 
Կայաններ են տեղադրվել նաև որոշակի հեռավորության վրա:
Պայթյունից 5 և 10 մ հեռավորության վրա ազոտի ու ծծբի երկօքսիդները մինչև 2.5 -3 անգամ գերազանցել են թույլատրելի սահմանային կոնցենտրացիան, սակայն այդ թիվը գնալով նվազում է: