ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.11.2022
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է

Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 24-ին ժամը 14:06-ին, մարվել՝ 18։07-ին։ «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասում այրվել են մոտ 8 հա խոտածածկույթ և մացառուտ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 19 փրկարարական ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 աշխատակից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին, ժամը 11։32-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասում այրվում է անտառածածկ տարածք։
Նոյեմբերի 24-ին, ժամը 11։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի N զորամասի հրաձգարանին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են.  «Դիլիջան» ազգային պարկի  աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։