ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.06.2022
Հայաստանում ջրային ոլորտի կայուն կառավարման բարելավման նպատակով հանդիպում միջազգային գործընկերների հետ

Հայաստանում  ջրային ոլորտի կայուն կառավարման, իրականացվող ծրագրերի ընթացքի, միջանկյալ արդյունքների և նոր նախանշված ծրագրային գործողությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի մոտ տեղի է ունեցել միջազգային դոնոր գործընկերների հերթական հիբրիդային հանդիպումը։ 
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի, Հայաստանում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչության, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի  «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի, «ԵՄ-ն շրջակա միջավայրրի համար – ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» տարածաշրջանային ծրագրի Հայաստանի ներկայացուցիչներ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ջրային ոլորտի ընթացիկ ծրագրերին։ 
Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ կարևորել է ոլորտի բարեփոխումներին ուղղված քայլերի ուղղորդված և նպատակային ձևավորումը և իրականացումը։