ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.02.2022
Կայացել է ԵԱՏՄ անդամ-երկրների մոտեցումների մոտարկման վերաբերյալ առաջարկությունների մշակման նպատակով բարձր մակարդակի աշխատանքային խմբի հերթական նիստը

Կայացել է Կլիմայական օրակարգի շրջանակներում ԵԱՏՄ անդամ-երկրների մոտեցումների մոտարկման վերաբերյալ առաջարկությունների մշակման նպատակով բարձր մակարդակի աշխատանքային խմբի 3-րդ նիստը։
Նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Նիստի ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը՝
 - ԵԱՏՄ երկրների համար Կլիմայական տվյալների բանկի ստեղծում,
 - ԵԱՏՄ երկրների համար ջերմոցային գազերի արտանետումների և բնապահպանական վճարների  կարգավորումների ներդաշնակեցում՝ ԵԱՏՄ երկրների արտադրողների համար «ածխածնային» ծանրաբեռնվածության դեպքերում ԵԱՏՄ անդամ երկրների  ներքին շուկայի մրցունակության խաթարուման բացառում, 
 - ԵԱՏՄ իրավունքների կատարելագործում՝ Միության  իրավասության շրջանակներում մտցնելով «կանաչ օրակարգի» հարցերը և տալով Եվրոպական տնտեսական հանձնաժողովին լիազորություններ՝ ԵԱՏՄ անդամ երկրների միասնական դիրքորշումը երրորդ երկրների (Եվրոպական միություն, ՄԱԿ) հետ փոխգործակցելու համար (այդ թվում՝ բանակցությունների վարում  և քննարկումների կազմակերպում):