ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.02.2022
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը ներկայացրել է կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալներ Սերգո Աթանեսյանին և Սևակ Մարկոսյանին

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն այսօր Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմին է ներկայացրել կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալներ Սերգո Աթանեսյանին և Սևակ Մարկոսյանին
Շնորհակալություն հայտնելով կոմիտեի նախագահի նախկին տեղակալներ Արթուր Պետրոսյանին և Հայկ Ալեքսանյանին կատարած աշխատանքի համար՝  Կիրակոսյանը խոսքը փոխանցել է նորանշանակ տեղակալներին՝ ընդգծելով, որ Անտառային կոմիտեի  յուրաքանչուր աշխատակից, անկախ զբաղեցրած պաշտոնից, պետք է սիրով ու նվիրվածությամբ կատարի իրեն վերապահված աշխատանքը։ 
Կիրակոսյանը նաև հույս է հայտնել, որ Աթանեսյանի և Մարկոսյանի գիտելիքներն ու փորձը կնպաստեն անտառային  ոլորտում առկա խնդիրների լուծմանը։
Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով իրեն վերապահված վստահության համար, նշել է, որ գիտակցում է՝ ինչ պատասխանատու աշխատանք է կատարելու և պատարաստակամություն է հայտնել անել հնարավորը՝ ոլորտում հավելյալ արժեքներ ստեղծել՝ եղած արժեքավորը պահպանելու պայմանով։
Կոմիտեի նախագահի տեղակալ Սևակ Մարկոսյանը ևս շնորհակալություն է հայտնել կոմիտեի նախագահին իրեն այս պատասխանատու գործը փոխանցելու համար և վստահեցրել է, որ անելու է ամեն բան անտառային ոլորտում եղած խնդիրների լուծման արդյունավետությունը բարձրացնելու համար՝ օգտագործելով պետական և մասնավոր ոլորտերում աշխատելու իր փորձը։