ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.05.2021
«Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիտորինգի արդիականացում» տարածաշրջանային ծրագիր ոլորտի մասնագետների համար

«Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիտորինգի արդիականացում» տարածաշրջանային ծրագրի նպատակն է որոշում կայացնողների և քաղաքացիական հասարակության համար հասանելի դարձնել այն տեխնոլոգիաները և տեղեկատվության հավաքագրման գործիքները, որոնք կօգնեն նվազեցնել անտառահատումները, կնպաստեն անտառային կենսաբազմազանության պահպանությանը և վերարտադրությանը զարգացնելով օգտատուների համար նորարարական մոտեցումներ, դյուրացնելով տեղեկատվության և վերլուծությունների ներկայացումը: