ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.06.2022
Նախադպրոցահասակները բնապահպանության առօրյայով

Շրջակա միջավայրի նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման գործընթացը:
Նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի շրջանակներում մեկնարկել է իրազեկման արշավ նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ 
Ինտերակտիվ, խաղային հետաքրքրաշարժ մեթոդներով, արևի անհրաժեշտությանը զուգահեռ երեխաները տեղեկացվում են նաև արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու անհրաժեշտության և ուղիների մասին։ 
Միջոցառումը կրելու է շարունական բնույթ, իրականացվելու է մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական տարբեր հաստատություններում։ 
Միայն բնապահպանական կրթության խրախուսումը  ներկա և ապագա սերունդների համար կստեղծի կայուն երաշխիքներ էկոլոգիապես անվտանգ շրջակա միջավայրում առողջ և բարեկեցիկ կյանքով ապրելու համար: