ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.05.2022
Բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգում կավելանա ևս մեկը


Բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգում կավելանա ևս մեկը
Ազգային պարկեր, բնության հուշարձաններ, արգելավայրեր ու արգելոցներ՝ բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգին կավելանա ևս մեկը՝ համայնքային պաշտպանվող լանդշաֆտ տեսակը: Դրանք հիմնականում կտնօրինեն համայնքները:
Հնարավորություն կընձեռվի համայնքներին իրենց տարածքներում կազմակերպելու փոքր բնության հատուկ պահպանվող տարածքներ, իրականացնել դրանց պահպանումը համայնքի շրջանակներում, կազմակերպել զբոսաշրջության, էկոտուրիզմի աշխատանքներ:
Համայնքային պահպանվող լանդշաֆտները նաև անհրաժեշտ են բնության պահպանվող մեկ տարածքից այլ տարածք կենդանիների տեղաշարժի համար: