ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.07.2022
Կարմիր Կատար լեռ

Գտնվելով Գեղարքունիքի մարզի, Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական-ջրբաժանային հատվածում, Աժդահակ հրաբխից հարավ-արևմուտք՝ այն իրենից ներկայացնում է խարամալավային կոն' 3530.0մ բացարձակ բարձրությամբ, իսկ գագաթային հատվածում ունի 300մ. տրամագծով խառնարան, որտեղ առկա է խառնարանային լիճ: 
Լուսանկարում Կարմիր կատար լեռան խառնարանային լիճն է։
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ 2021 թվականին  Կարմիր Կատար (Թառ) լեռը ներառվել է բնության հուշարձանների ցանկում։ 
Լուսանկարը՝ «Թռիչք» արշավական ակումբի