ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.10.2021
Շրջակա միջավայրի նախարարությունը «ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱՆԿ» ստեղծելու նպատակով ընդունում է հայտեր

Շրջակա միջավայրի նախարարությունը «ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱՆԿ» ստեղծելու նպատակով սկսում  է ոլորտի մասնագետների տվյալների բազայի թարմացման գործընթաց։ 
ՀՀ այն քաղաքացիները, ովքեր մասնագիտացած են հետևյալ բնագավառներում՝
Աշխարհագրություն,

  • Երկրաբանություն,
  • Ջրաերկրաբանություն,
  • Երկրաֆիզիկա,
  • Ճարտարագիտական երկրաբանություն,
  • Ջրաօդերևութաբանություն,
  • Շրջակա միջավայրի գիտություններ, 
  • Շրջակա միջավայր, 
  • Շրջակա միջավայրի պահպանություն,
  • Կենսագործունեության անվտանգություն,
  • Բնօգտագործման տնտեսագիտություն, 
  • Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, շինարարություն, կառավարում,
  • Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ,
  • Հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածքներ,
  • Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանություն և հետախուզում

կարող են իրենց ինքնակենսագրականները և ուղեկցող մոտիվացիոն նամակներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@env.am , վերնագիր բաժնում նշելով՝ «ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱՆԿ»։
Մասնագիտական աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (011) 818 555 հեռախոսահամարով։