ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.06.2024
«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում իրականացվել է շաբաթօրյակ

Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում իրականացվել է շաբաթօրյակ: 
Հունիսի 8-ին կազմակերպված շաբաթօրյակն անցկացվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ի և անտառպարկի աշխատակիցների մասնակցությամբ։
Մաքրվել են անտառպարկի շուրջ 50 հեկտար տարածքը, ճանապարհները և լիճը, ինչպես նաև տնկվել են տոսախ և արմավաշուշան տեսակի թփատեսակներ։ 
Ընկերության աշխատակիցներին ներկայացվել են անտառպարկում աճող, ՀՀ Բույսերի Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և անհետացող 21 տեսակի ծառատեսակներն և բույսերը, մասնավորապես՝ արևելյան սոսին, հուրանավոր կելրեյթերը: 
Ընկերության աջակցությամբ «Ջրվեժ» անտառպարկում կտեղադրվեն ժամանակակից նստարաններ և տեսակավորման համար նախատեսված թափոնամաններ: