ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.06.2022
Մանրաձկան որսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները շարունակվում են

Այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժնի ներկայացուցիչները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի տեսուչների հետ համատեղ շրջայց են կատարել լճի առափնյա տարբեր հատվածներում՝ կանխարգելելու մանրաձկան որսը։
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է մանրաձկան որսի դեպք։ Առգրավվել է թվով 40 մանրաձուկ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում կկատարվի շրջակա միջավայրին հասցաված վնասի հաշվարկ։
Կանխարգելիչ միջոցառուները կրելու են շարունակական բնույթ։