ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.07.2022
Հրազդան գետ փրփրաջրեր լցվելու դեպքի առթիվ վարչական վարույթ է հարուցվել

Հուլիսի 15-ին Հրազդան գետ փրփրաջրերը լցվել են «Վեոլիա ջուր» ընկերությում տեղի ունեցած վթարի հետևանքով: Դեպքի առթիվ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին ահազանգ էր ստացվել, որ Հրազդան գետում՝ Հրազդանի կիրճի հատվածում, անհայտ ծագման փրփրաջուր է թափվում։
ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ժամանելով դեպքի վայր, նմուշառում են իրականացրել 3 կետից՝ փրփրաջրի թափման կետից, թափման կետից վերև և ներքև: 
Համաձայն իրականացված օպերատիվ դիտարկումների փրփրաջրի թափման կետում բավականին բարձր են ամոնիում և ֆոսֆատ իոնների պարունակությունները, ինչը բնորոշ է կոյուղաջրերին: